Բուլղարիայում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երկրի Ազգային ժողովում ոչ մի կուսակցություն բացարձակ մեծամասնություն չի ստացել: Էքզիթ-փոլի տվյալներով՝ խորհրդարանի նոր կազմի մեջ չորս կուսակցություններ կմտնեն՝ «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման», Բուլղարական սոցիալիստական կուսակցությունը, «Հանուն իրավունքի և ազատության շարժումը» և «Գրոհը»:
Alfa research գործակալության տվյալներով՝ առաջին տեղում նախկին իշխող ԳԵՐԲ կուսակցությունն է՝ 31,1 տոկոս ձայներով:
Ավելի վաղ վերը նշված կուսակցությունների առաջնորդները հայտարարել էին, որ մտադիր չեն ԳԵՐԲ-ի հետ կոալիցիա կազմել:









































