Այս ամառ Վաշինգտոնի Սմիթսոնյան ազգային կենդանաբանական այգին կդիմավորի նոր բնակչի` 37-ամյա էգ փիղ Բոզիին, որը սիրում է զբաղվել գեղանկարչությամբ:
Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, փիղը ծնվել է Շրի Լանկա կղզում՝ 1975 թ.: 2013 թ. նրա կյանքի ուղեկիցը մահացել է, և նա մնացել է միայնակ, որից հետո սկսել է զբաղվել գեղանկարչությամբ:
Փղի նկարները նույնիսկ հանվել են աճուրդի , իսկ ստացված գումարները փոխանցվել են Շրի Լանկայում ցունամիից տուժածներին:
Գազանանոցի մամլո քարտուղարի խոսքերով՝ իրենք անհամբեր սպասում են փղի ժամանելուն, նրա համար գնել են թղթեր և ներկեր: