«Ատղային պատերազմներ» ֆիլմի յոթերորդ մասը կնկարահանեն Մեծ Բրիտանիայում: Ինչպես հաղորդում է The Guardian բրիտանական թերթը, այս մասին հայտարարել է Lucasfilm ընկերության ղեկավար Քեթլին Քենեդին:
«Ես շատ ուրախ եմ, որ մենք վերադառնում ենք Մեծ Բրիտանիա»,- ասվում է Քենեդիի հայտարարության մեջ:
Չի հստակեցվում, թե որ ստուդիան կզբաղվի նկարահանումներով: Screen Daily կայքը հաղորդում է, որ դա կլինի Pinewood բրիտանական խոշորագույն ստուդիան:
Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2014 թ., այն էկրան կբարձրանա 2015 թ.:
Թերթը նշում է, որ Մեծ Բրիտանիայում նկարահանումներն անցկացնելու վերաբերյալ բանակցությունները սկսվել են 2013 թ. սկզբին: Երկրի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնն արդեն ողջունել է Lucasfilm-ի այս առաջարկը: Նրա խոսքերով` այդ նկարահանումները շատ կօգնեն տեղի կինոարտադրությանը:









































