Amazon ընկերությունը վաճառքի է հանել եղեսպակի տեսակներից մեկը, «ուրախացնող գազ», կակաչ և ծխելու պարագաներ, հաղորդում է Business Insider-ը:
Ի տարբերություն eBay-ի, որը հրաժարվել է թմրանյութեր վաճառքի հանել, Amazon-ը հաջող կերպով իրացնում է օրինական թմրանյութեր:
Թմրանյութի կիրառման հետևանքով մահացած ուսանողուհու մայրը դիմել է ընկերությանը` խնդրելով վաճառքից հանել վերոնշյալ ապրանքները:
«Amazon-ը մոլորեցնում է երիտասարդներին: Մենք բոլորս գիտենք, որ թմրանյութերն անվնաս չեն, և մարդիկ, որոնք օգտագործում են դրանք, իրենց կյանքի հետ «ռուսական ռուլետկա» են խաղում»,- ասել է կինը։
Ընկերությունում նշել են, որ բոլոր թմրանյութերն օրինական են:












































