Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կատալոնական «Բարսելոնա»-ն հռչակվել է Իսպանիայի չեմպիոն: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թիմի ամենամոտ հետապնդողը` Մադրիդի «Ռեալ»-ը, մրցակցի հարկի տակ չի կարողացել առավելության հասնել «Էսպանյոլ»-ի նկատմամբ (1:1): Չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ իր կարծիքն է հայտնել «կապտանռնագույններ»-ի առաջատար Լիոնել Մեսսին:
«Ուրախ եմ նշել այս տիտղոսի նվաճումը՝ հիանալի կատարված աշխատանքից հետո: Շնորհավորում եմ իմ թիմակիցներին»,- արգենտինացուն մեջբերում է Football Espana-ն՝ հղում կատարելով Tencent Weibo սոցցանցի նրա պաշտոնական էջին:








































