Դամասկոսը Թուրքիային, որտեղ շաբաթ օրը ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչպես նաև մյուս երկրներին կոչ է անում միավորվել է ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին RIA Novosti գործակալությանը հայտնել է Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը:
«Մենք դեմ ենք ահաբեկչությանը՝ անկախ նրանից, թե որտեղ է դա տեղի ունեցել: Թուրիքան և ամբողջ աշխարհի երկրները պետք է միավորվեն ահաբեկչության դեմ պայքարելու համար: Մենք պետք է պայքարենք դրա դեմ, քանի որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում»,- ասել է Հադադը:
Սիրիայի դեսպանն իր ցավակցությունն է հայտնել թուրք ժողովրդին ահաբեկչության կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ռեյհանլը քաղաքում ականապատ մեքենաների պայթյունի հետևանքով զոհվել է 46, վիրավորվել՝ ավելի քան 140 մարդ:





































