Երեկ՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան քաղաքի Կոմիտաս 54 շենքի բնակիչ, 28-ամյա Վազգեն Հակոբյանը, վարելով ВАЗ 2108 մակնիշի 13 ԼՏ 620 համարանիշի ավտոմեքենան, Ախթալա քաղաքում շրջադարձի ժամանակ կամրջի եզրից գլորվել է ձորը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս է բերվել ձորից։










































