Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհուրդ է տվել ԵՄ-ին ազատվել մտքի մթագնումից և հնարավորինս շուտ ընդունել Թուրքիային: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունն ամենառեֆորմիստականն է Եվրոպայում: Նշելով, որ Թուրքիան գերազանցում է ԵՄ մի շարք երկրներին, Էրդողանն ասել է. «Մենք արժանի ենք ԵՄ-ում անդամակցությանն ավելի, քան ԵՄ շատ երկրներ»:
Թուրքիայի կառավարության ղեկավարը մասնակցել է Ստամբուլում ԵՄ-ի հետ փոխանակման ծրագրերի համակարգման ազգային գործակալության ձևավորման 10 ամյակի առիթով կազմակերպված միջացառմանը:
«ԵՄ-ն պետք է հնարավորինս շուտ ազատվի մտքի այդ մթագնումից: Այն պետք է հնարավորինս արագ դուրս գա քաղաքական և տնտեսական ճգնաժամների, խտրական քաղաքականության և բարգավաճող քսենոֆոբիայի ճահճից: Այն չպետք է շրջի իրողությունները»,- հայտարարել է նա:









































