Իլինոյսի համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ արական սեռի ներկայացուցիչների համար ամենաօգտակար մթերքներից են սոյան ու լոլիկը: Մասնագետները պարզել են, որ տղամարդկանց կողմից այդ մթերքների անսահմանափակ քանակով օգտագործումը նպաստում է շագանակագեղձի քաղցկեղի կանխմանը:
Հետազոտություններն անցկացվել են մկների վրա: Պարզվել է, որ փորձի ենթարկվող կենդանիների մոտ, որոնց տրվել է տոմատի կամ սոյայի հյութ, շագանակագեղձի քաղցկեղ չի առաջացել: Այս մասին հայտնում է Raut.ru-ն:
Պարզվել է, որ շաբաթական տոմատի մածուկի 3-4 մասնաբաժնի ու սոյայի մթերքների ամենօրյա 1-2 մասնաբաժնի ընդունումը կարող է շագանակագեղձի քաղցկեղից պաշտպանության արդյունավետ միջոց լինել: Մասնագետները խորհուրդ են տալիս մթերքներն օգտագործել թարմ վիճակում, քանի որ այդ դեպքում սոսկալի հիվանդության դեմ պայքարում են մթերքներում պարունակվող կենսաբանական ակտիվ բոլոր բաղադրիչները:








































