Թայվանի կառավարությունը Ֆիլիպիններին 72 ժամ է տվել ֆիլիպինցի ձկնորսի սպանության համար ներողություն խնդրելու համար: Ֆիլիպինների պարեկային նավը կրակ էր արձակել նրա նավի վրա: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բացի այդ, Թայվանը պնդում է, որպեսզի փոխհատուցում տրամադրվի զոհվածի ընտանիքին, անցկացվի միջադեպի հետաքննություն, ինչպես նաև պահանջում է, որ ձերբակալվեն միջադեպի բոլոր մասնակիցները:
Կղզի-պետության նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե պահանջները չկատարվեն, ապա իրենք տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցներ կսահմանեն Ֆիլիպինների դեմ:
Թայփեյը կատարվածն անվանել է դաժանության դրսևորում: Մանիլան պնդում է, որ սահմանապահները գործել են ինքնապաշտպանության շրջանակներում:








































