Բուլղարիայի իրավապահ մարմինները Կոստինբրոդ քաղաքում տպագրատուն են հայտնաբերել, որտեղ տպագրվել է 350 հազար կեղծ քվեաթերթիկ: Դրանք նախատեսված էին մայիսի 12-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: Փաստի առթիվ Սոֆիայի քաղաքական դատախազությունը քրեական գործ է հարուցել:
Տպագրատան սեփականատերը Կոստինբրոդ քաղաքի վարչակազմի անդամներից է, «Քաղաքացիներ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցության անդամ Յորդան Բոնչևը: Այս մասին հաղորդում է BGNES գործակալությունը:
Կեղծ քվեաթերթիկները առգրավելու ոստիկանների գործողությունները սկսվել են մայիսի 10-ին և շարունակվել ամբողջ գիշեր՝ պետական ծառայության ազգային անվտանգության և դատախազության մասնակցությամբ:








































