Իրանում մոտ 20 հազար մարդ է հիվանդ թալասեմիայով, հաղորդում է իրանական Fars գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի Խորասան նահանգի Թալասեմիայի ասոցիացիայի ղեկավար Ռազավի Ալի Հասեմիին:
Հասեմիի խոսքով՝ իրանական կառավարությունը ծախսում է տարեկան շուրջ 200 մլն ռիալ (մոտ 16 հազար դոլար) թալասեմիայով հիվանդ յուրաքանչյուր մարդու բուժման վրա:
Իրանցիների մոտ 10 տոկոսն ի վիճակի չէ վճարել դժվար բուժվող հիվանդությունների բժշկական ծախսերը, նման ծախսերը չափազանց բացասաբար են ազդում նրանց նյութական վիճակի վրա, հաղորդում է Mehr գործակալությունը:
Արևմուտքի պատժամիջոցների պատճառով միայն մի քանի միջազգային բանկ է պատրաստ Իրանին հատկացնել տարադրամ՝ դեղամիջոցների ձեռքբերման համար, ինչը հանգեցնում է արտասահմանյան դեղամիջոցների պակասուրդի, ավելի վաղ հայտնել էր Իրանի խորհրդարանի առողջապահության կոմիտեի անդամ Ռասուլ Խազարին:
Իրանն ամեն տարի ներկրում է 580 մլն դոլարի բժշկական ապրանքներ՝ աշխարհում գրավելով 53-րդ տեղը:









































