Tuesday, 07 05 2024
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը

ՀՀԿ մեծ դիրքավորումն ու Հայաստանի եվրասիական մուտքը

Այսօր ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի նոր նշանակումը, որը, հիշեցնենք, վերաբերում էր Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Տիգրան Սարգսյանն այսօր անցնում է, ըստ էության, ԵՏՄ վարչապետի իր պարտականությունների կատարմանը: Նրա նշանակումը տեղի էր ունեցել նախորդ տարի, երբ Հայաստանը 2016 թվականի համար մեկ տարով ստանձնեց ԵՏՄ նախագահությունը: Ու թեև Հայաստանը ստանձնել է մեկ տարով, Տիգրան Սարգսյանը, այնուամենայնիվ, կպաշտոնավարի 4 տարով, ըստ ԵՏՄ-ի կարգի:

Այսպիսով, ի՞նչ է տալու այս պաշտոնավարումը Հայաստանին, որի համար ԵՏՄ-ն ըստ էության վերածվում է տնտեսական դամբարանի: Մեծ հաշվով, Տիգրան Սարգսյանը Հայաստանի համար չի կարող անել ոչինչ, քանի որ նա ըստ էության չունի նման լիազորություններ և լինելու է ընդամենը կատարող: Այստեղ, ըստ էության, չի բացառվում, որ Տիգրան Սարգսյանի միջոցով փորձեն կատարել բաներ, որոնք այսպես ասած «կմնան» հայկական անվան վրա, այսինքն՝ առաջ քաշել կամ առնվազն զոնդաժի ենթարկել ոչ պոպուլյար մտքեր, որոնց համար «պատասխանատվությունը» կթողնեն Հայաստանի և Տիգրան Սարգսյանի վրա:

Սա իսկապես հավանական սցենար է, եթե նկատի առնենք այն, որ ԵՏՄ-ն ըստ էության մեռելածին կառույց ստացվեց և ներկայումս գտնվում է հոգեվարքի մեջ: Իսկ նման կառույցից ռացիոնալ սպասումը, ըստ էության, ջղաձգումներն են: Եվ այս պայմաններում, իհարկե, հայաստանյան նախագահությունը և Հայաստանի ներկայացուցչի ԵՏՄ վարչապետությունը, մեղմ ասած, կարող են լինել ընդամենը «թիրախավորման» առարկա, ոչ ավելի: Այսինքն՝ ԵՏՄ-ի չկայացածության, մեռելածնության նյութական կորուստները կրելուց զատ՝ Հայաստանը, փաստորեն, այսպիսով կարող է իր վրա զգալ նաև այդ ամենի համար բարոյական կորուստները, բարոյական վնասները:

Սա, այսպես ասած, արտաքին քաղաքական կողմն է, որ առկա է Հայաստանի նախագահության և Տիգրան Սարգսյանի վարչապետության պարագայում: Սակայն խնդիրը ակնհայտորեն ունի նաև ներքաղաքական ասպեկտ՝ նկատի ունենալով ոչ միայն այն, որ Տիգրան Սարգսյանը նախկին վարչապետն է, այլ նաև հենց այդ վարչապետության ընթացքը, հարաբերությունները ՀՀԿ-ի տարբեր թևերի հետ, այդ վարչապետությունից Տիգրան Սարգսյանի հեռացման հանգամանքները, ժամանակաշրջանի, դերակատարներին, նրա նշանակումը ԱՄՆ-ում և ահա, ըստ էության, որոշակի վերադարձը:

Այս ամենով հանդերձ՝ ըստ էության, որևէ մեծ ակնկալիք և հեռանկար չունենալով ԵՏՄ-ի արդյունավետությունն իր համար փոխելու առումով, Հայաստանի իշխանությունը պետք է փորձի ԵՏՄ-ում նախագահությունն ու Տիգրան Սարգսյանի գործոնը օգտագործել գոնե ներքաղաքական դիվիդենտների համար: Ակնհայտ է, որ ԵՏՄ-ում Տիգրան Սարգսյանը դառնում է հայաստանյան քաղաքականությանը ավելի մոտ, ըստ էության կանգնելով հայաստանյան տնտեսական անցուդարձի գլխին:

Ինչքան էլ ԵՏՄ-ի վարչապետը այսպես ասած կատարողի, տեխնիկական օղակ է, այնուհանդերձ Հայաստանի վարչապետի պաշտոնը, օրինակ, դրանից ավելի ինքնուրույն կամ գործնական միջոց չէ: Այս պարագայում, ուշագրավ է նաև այն, որ ԵՏՄ-ի այսպես ասած «հայաստանյան մուտքը» տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում ուշագրավ զարգացումների ֆոնին, երբ սկսվել է մեծ դիրքավորում խորհրդարանական ընտրություններից առաջ, և այդ դիրքավորման առանցքային հարթակը դարձել է ՀՀԿ-ական հարթությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում