ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Տրենտոն քաղաքում ոստիկանությունը շրջապատել է ենթադրյալ ահաբեկչի տունն ու պատրաստվում է այն գրոհով վերցնել: Տղամարդը պատանդ է վերցրել 2 մարդու, որոնք որոշ տվյալների համաձայն՝ նրա երեխաներն են:
Ենթադրվում է, որ նա մինչ այդ սպանել է կնոջն ու երեխաներից մեկին: Նրանց մարմինները հայտնաբերել են ոստիկանները, երբ փորձել են տուն մուտք գործել ստացած ահազանգից հետո:
Ընթանում են բնակցություններ, տունը շրջապատված է: Տեղացիները տարհանվել են, հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:










































