Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիվի Թարգամաձեն , որի հանդեպ Ռուսաստանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել մայիսի 6-ին Մոսկվայում զանգվածային ակարգությունների գործով, վերադարձել է Վրաստան, հաղորդում է Interfax-ը:
Թարգամաձեն երեք ամիս անցկացրել է Լիտվայում և Թբիլիսի է ժամանել Վիլնյուսից: Նրա խոսքերով` ինքը Ռուսաստանի իշխանություններին ապացուցել է, որ իր նկատմամբ հայտարարված հետախուզումը չի տարածվում քաղաքակիրթ Եվրոպայի վրա:
Թարգամաձեն հայտարարել է, որ մտադիր է ակտիվորեն մասնակցել Վրաստանի քաղաքական կյանքին:










































