Նորվեգիայի իշխանությունները մերժել են Անդերս Բրեյվիկին, որը դատապարտվել է ազատազրկման 2011թ. 77 մարդու սպանության համար, ստեղծել ֆաշիստական քաղաքական ասոցիացիա, հաղորդում է Associated Press-ը:
Ավելի վաղ Բրեյվիկը «Նորվեգիայի ֆաշիստական կուսակցություն ու Հյուսիսային լիգա» անվանմամբ ասոցիացիա գրանցելու հայտ էր ներկայացրել: Սակայն, ըստ նորվեգական գերատեսչության ներկայացուցչի, որը քննում է նման կարգի փաստաթղթերը, Բրեյվիկի հայտն ի սկզբանե սխալ է կազմված եղել:
Այսպես` նման ասոցիացիայի ստեղծման համար հարկ է նվազագույնը երկու մարդու ներկայություն, իսկ Բրեյվիկը հայտ է ներկայացրել միայն իր անունից: Բացի այդ՝ Բրեյվիկը հայտին չի կցել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Ինչպես հայտնել է Բրեյվիկի փաստաբան Թորդ Յորդետը, իր հաճախորդը մտադիր է նորից ներկայացնել հայցը:








































