ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը մայիսի 13-15-ին պաշտոնական այցով կայցելի Թուրքիա: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը` վկայակոչելով ԵԽԽՎ մամլո ծառայությունը:
Հանդիպման շրջանակներում Մինյոնը կհանդիպի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, երկրի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքի, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և ընտանիքի ու սոցիալական հարցերով նախարարի հետ:
Նախատեսվում են նաև հանդիպումներ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:








































