Ավելի վաղ ահաբեկչության համար 45 տարի ազատազրկման դատապարտված Հիսեն Շերիֆին ուրբաթ օրը Հյուսիսային Կարոլինայում դատապարտվել է ևս 4 ցմահ ազատազրկման՝ վկայի պատվիրված սպանության փորձը կազմակերպելու համար: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Շերիֆին այն 6 մեղադրյալների թվում էր, ովքեր ցանկացել են հարձակվել Վիրջինիայի ծովային բազայի վրա: Մեղադրող կողմը կարողացել է դատարանին ապացուցել, որ նույնիսկ ճաղերի հետևից նա մարդ է վարձել, ով կկտրեր նրա գործով գլխավոր վկայի գլուխը:
Դավադրությունը բացահայտվել է այն բանի շնորհիվ, որ Շերիֆիի ծրագրերին տեղյակ բանտարկյալներից մեկը ՀԴԲ-ին տեղեկություններ է տրամադրել: Շերիֆիի մեղքն ապացուցելու համար ՀԴԲ գործակալները կազմակերպել են նրա և իբր վարձու մարդասպանի բանակցությունները՝ միջնորդների միջոցով, և նույնիսկ համակարգչով «հավաքել են» գլխատված վկայի լուսանկարը:







































