ԱՄՆ-ը մինչ օրս չգիտի, թե ով է պատասխանատու Սիրիայում քիմիական զենքի կիրառման համար՝ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
«Մենք գիտենք, որ քիմիական զենք կիրառվել է, սակայն չգիտենք, թե ով է դրա համար պատասխանատվություն կրում»,- ասել է Քարնին՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ Սիրիայում զանգվածային ոչնչացման զենքի կիրառման մասին հետախուզական տվյալները պետք է հստակեցնել և հաստատել, այդ իսկ պատճառով հետաքննությունը շարունակվում է: Վաշինգտոնը մտադիր է այդ հարցում համագործակցել դաշնակիցների ու ՄԱԿ-ի հետ:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ՄԱԿ-ի փորձագետները եկել էին այն եզրակացության, որ զինված ընդդիմությունը Սիրիայում թունավոր՝ զարին գազ է օգտագործել:












































