Գիտնականները պնդում են, որ ֆտոր պարունակող ատամնաթելը կարող է ազատել կարիեսից: Ֆտորն ունի ատամներին կպչող մանրէների հետ պայքարող հատկություն: Արդյունքում այդ մանրէները հեշտությամբ «վնասազերծվում են» թքարտադրության կամ բերանի խոռոչը ողողելու ընթացքում: Այս մասին հաղորդում է Raut-ը:
Ֆտորը հաճախ ավելացնում են բերանի խոռոչը ողողելու համար նախատեսված հեղուկների, ատամի մածուկների և ատամնաթելերի մեջ: Չնայած որ ֆտորի միացությունը նվազեցնում է կարիեսի առաջացման վտանգը՝ կեսդարյա ուսումնասիրությունների արդյունքում դեռևս պարզ չէ՝ ինչպես է դա տեղի ունենում: Կարիեսի դեմ պայքարելու ֆտորի հատկությունը բացատրում է նրա՝ ատամները հատուկ շերտի միջոցով պաշտպանելը: Բացի այդ, գոյություն ունեն ապացույցներ, որ ֆտորն ունակ է պայքարել կարիես առաջացնող մանրէների բազմացման դեմ:






































