Արմատական մուսուլման քարոզիչ Աբու Կատադան հայտարարել է, որ իր դեմ Հորդանանում հարուցված գործն արդար չի քննվի։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա հայտարարել է, որ կամավոր կվերադառնա այդ երկիր, եթե Հորդանանը վավերացնի Բրիտանիայի հետ պայմանագիրը, որը ներառում է արդարացի դատ անցկացնելու մի շարք երաշխիքներ, որոնք տարածվում են այդ երկրներից արտաքսված ցանկացած մարդու վրա:
Ինչպես հայտարարել է Կատադայի փաստաբանը, կան ստույգ տեղեկություններ, որ ահաբեկչություններին իր պաշտպանյալի մասնակցության վերաբերյալ ապացույցներ ստանալու համար Հորդանանում բանտարկյալներին կտտանքների են ենթարկել։
Կատադայի մեղադրել են 1999 թ. ահաբեկչության մեջ, երբ նա արդեն լքել էր Հորդանանը:
Աբու Կատադան առաջին անգամ կալանավորվել է 2002 հոկտեմբերին Լոնդոնի հարավում ու տեղափոխվել Բելմարշի բանտ:











































