Նորաձևության մասին պատմող Visionaire հայտնի ամսագրի 63-րդ համարը, որը կրում է Forever խորագիրը, ստեղծվել է CGI նկարիչների կողմից:
Բոլոր նյութերը եռաչափ ռելիեֆով տպագրվել են մետաղական պլաստիկների վրա, հայտնում է lookatme.ru-ն:
Նշվում է, որ ամսագրի համար Քեյթ Մոսին նկարահանել է Մարիո Տեստինոն: Համարի թողարկումն իրականացվել է ժամացույցների բրենդի աջակցությամբ ու վաճառքում կլինի մայիսի 11-ից:
Այս ամսագրի գինը 330 դոլար է:
Visionaire պաբերականը մուլտիձևաչափային ալբոմ է նորաձևության ու արվեստի մասին: Այն հրապարակվում է սահմանափակ քանակությամբ:









































