ԱՄՆ-ում՝ Ֆլորիդայում, ոստիկանությունից փախչող տղամարդու վրա հարձակվել է կոկորդիլոսը, հաղորդում է Associated Press-ը: Պատահարը տեղի է ունեցել մայիսի 9-ին: Իրավապահ մարմինները տղամարդուն հայտնաբերել են հիվանդանոցում, ուր նա դիմել է պատահարից հետո:
20-ամյա Բրայան Զունիգայի խոսքերով՝ երբ ինքը վազել է ջրի մաքրման կայանի մոտով, իր վրա հարձակվել է կոկորդիլոս, որը վայր է գցել իրեն և սկսել է կծել: Հետքերը մնացել են ոստիկանությունից փախած ամերիկացու ձեռքերին և դեմքին:
Ոստիկանությունում հաղորդել են, որ Զունիգան փախուստի է դիմել, երբ նրա մեքենան կանգնեցրել են վարելու կասկածելի ձևի պատճառով:
Երիտասարդի դեմ ներկայացվել է ոստիկանությանը դիմադրելու, հանցանքի վայրից փախչելու և մեքենան ժամկետանց վարորդական իրավունքով վարելու մեղադրանքներ: