Ռուսաստանը չի նախատեսում զենք մատակարարել Սիրիային ընթացիկ պայմանագրի շրջանակներից դուրս, որի ավարտը մոտ է: Ինչպես հաղորդում է Russia Today-ի անգլալեզու ծառայությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Արտգործնախարարը նման հայտարարությամբ հանդես է եկել այն տեղեկատվության ֆոնին, ըստ որի՝ Ռուսաստանը հնարավոր է Դամասկոսին վաճառի S-300 հակաօդային պաշտպանության համակարգ:
«Ռուսաստանը չի նախատեսում վաճառել»,- ասել է Լավրովը և ընդգծել, որ Ռուսաստանն իրականացրել է պաշտպանական սպառազինությանը վերաբերող պայմանագրերը, որոնք արդեն ստորագրվել են Սիրիայի հետ:










































