Անհայտ անձը լույս ուրբաթ գիշերը ձեռքի նռնակ է նետել փախստականների համար հանրակացարանի տարածք Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային հողում՝ Ֆիլլինգեն-Շվեննինգեն քաղաքում: Այս մասին հայտնում է N-24 հեռուստաալիքը:
Ալիքի տեղեկությամբ՝ նռնակը չի պայթել, թեև պահունակը հանված է եղել: Ոչ ոք չի տուժել: Նռնակը մոտ 01:30-ին գետնին նկատել են հանրակացարանի անվտանգության աշխատակիցները, որոնք ոստիկանություն են զանգահարել: Ոստիկանները փակել են տարածքն ու վնասազերծել նռնակը:
Ներկայումս ոստիկանությունն օկրուգում փնտրում է ենթադրյալ կասկածյալին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:










































