«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Միլան»-ի ղեկավարներն առաջարկում են փոխել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության ձևաչափը: Առաջատար ակումբները պետք է մշտական տեղ ունենան մրցաշարի շրջանակներում՝ անկախ իրենց առաջնություններում գրանցած արդյունքներից:
Առաջարկվում է փոփոխություններ կատարել 2018 թվականից: Նշվում է, որ նորամուծությունը էականորեն կավելացնի թիմերի եկամուտը՝ առաջատար ակումբների խաղերի նկատմամբ երկրպագուների կողմից ավելի մեծ հետաքրքրության շնորհիվ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման առաջարկով հանդես էին եկել «Բավարիա»-ի ու «Յուվենտուս»-ի ղեկավարները:







































