TASS-ի փոխանցմամբ՝ ռազմավիրական ճանապարհը փակ է՝ Վրաստանում եղանակի վատթարացման պատճառով: Այս մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի հարցերով ԱԻՆ Գլխավոր վարչության մամլո ծառայությունը:
«Կապված Վրաստանում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության անհնարինության հետ, ինչպես նաև Վրաստանի սահմանային ոստիկանության խորհրդով արգելված է ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ մինչև հատուկ կարգադրությունը»,- ասված է հաղորդագրությունում
Վերին Լարսի անցակետում կա սրճարան և հյուրանոց վարորդների համար, ինչպես նաև տաքանալու կետ:







































