Տղամարդկանց Maxim ամսագիրը հրապարակել է մոլորակի ամենասեքսուալ կանանց ամենամյա վարկանիշային աղյուսակը, որը գլխավորել է 20-ամյա ամերիկացի դերասանուհի և երգչուհի Մայլի Սայրուսը, որը փոքրիկ սկանդալ էր սարքել՝ պաշտոնական արդյունքների հրապարակումից մի քանի օր առաջ ուրախությամբ Twitter-ով աշխարհին հայտնելով իր հաղթանակի մասին:
Ցուցակի ամենաարտասովոր մասնակիցն ամերիկացի ֆուտբոլիստ Մանտի Տեոյի մտացածին ընկերուհին է, որը զբաղեցրել է 69-րդ տեղը: Պատկերի տեղում ծովի ֆոնին նկարված է սև բիկինի:
Վարկանիշում երկրորդ և երրորդ տեղերում հայտնվել են Սելենա Գոմեսն ու Ռիհաննան: Նրանց հաջորդում են Միլա Կունիսն ու Ջենիֆեր Լոուրենսը:









































