Վարորդների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքում պարզվել է, որ 10 վարորդից 1-ը ննջել է մեքենային ղեկին: Պարզվել է, որ վերջին 12 ամիսներին բրիտանացի 3.4 միլիոն վարորդներ, որոնք կազմում են երկրի վարորդների ընդհանուր թվի 9 տոկոսը, քնել են ղեկին: Այդ կարճատև հանգիստը կոչվում է «միկրոքուն», որը տևում է մեկ վայրկյան, սակայն կարող է ողբերգության պատճառ դառնալ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Համաձայն հետազոտության տվյալների՝ հենց այդ պատճառով անցած տարի 170 հազար ավտովթար է տեղի ունեցել:
Վարորդների 48 տոկոսը մեքենայի ղեկին քնելու համար մեղադրել է ձանձրալի ճանապարհները, մինչդեռ 25 տոկոսը մեղքը բարդում է գիշերային քնի պակասի վրա: Նրանք ճանապարհին միջինը քնում են 1.17 վայրկյան, և քանի որ նրանք վարում են միջինը 22մ/վ արագությամբ, բավական է այդ ընթացքում 26 մետր ճանապարհ անցնել:
Պարզվել է, որ ղեկին քնում են ավելի շատ տղամարդ, քան կին վարորդներ:









































