ԱՄՆ-ում Cadenza երաժշտական խումբը Մանհեթենի փողոցներում ռոմանտիկ աշխուժություն է բերել: Խմբի տղաները երաժշտական գործիքների հնչյունների ուղեկցությամբ հետևել են երգչին, որը կատարումները նվիրել է փողոցով անցնող աղջիկներին ու կանանց և նրանց ծաղիկ նվիրել:
Նրանց հաջողվել է բարձրացնել իգական սեռի ներկայացուցիչների տրամադրությունը: Կանայք համբույրներ են պարգևել իրենց հետապնդող երգչին:








































