Իրանի նախագահ Հասան Ռուհանին հրաժարվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ճաշից ֆրանսիական կողմի` սեղանից գինի չհեռացնելու պատճառով, հաղորդում է Telegraph-ը:
Ֆրանսիայի ներկայացուցիչն Իրանի պատվիրակությանն առաջարկել է կազմակերպել առաջնորդների հանդիպումը, սակայն վերջիններս հրաժարվել են` առաջարկությունը «շատ չոր» անվանելով:
Իրանի պատվիրակությունը երկրորդ օրն է, ինչ պաշտոնական այցով գտնվում է Փարիզում:







































