Իսպանական La Sexta հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ «Մոնակո»-ն համաձայանության է եկել «Ատլետիկո»-ի հետ Կոլումբիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերի գնման վերաբերյալ: Տրանսֆերային գործարքի արժեքը կազմել է 60 մլն եվրո:
Ֆուտբոլիստը «Մանակո»-ում կստանա 10 մլն եվրո տարեկան աշխատավարձ: Տրանսֆերային գործարքը կարելի է կայացած համարել, եթե «Մոնակո»-ն Լիգա1-ի ուղեգիր ձեռք բերի:
Շատերի կարծիքով ֆուտբոլիստի իրավունքների վաճառքը հնարավոր է դարձել «Մոնակո»-ի սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլևի ֆինանսական միջոցների շնորհիվ:








































