Ռադիում քիմիական տարրի ռադիոակտիվ նուկլիդի միջուկը նման է տանձի, պարզել են բրիտանացի ֆիզիկոսները: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Ինչպես նշում են գիտնականները, ռադիում-224-ի միջուկն իր ձևով նման չէ դասական գնդի կամ էլիպսի, ինչը թույլ է տալիս այն օգտագործել՝ ստուգելու ու ճշգրտելու համընդհանուր պատկերացումներն այն մասին, թե ինչ կառուցվածք ունի ատոմը:
Ավելի վաղ չհանդիպող միջուկի բացահայտումը պատկանում է Լիվերպուլի համալսարանի մի խումբ գիտնականների՝ Փիթեր Բաթլերի գլխավորությամբ:
Ժամանակակից պատկերացումների համաձայն՝ «ծանր» տարրերի որոշ իզոտոպներ, ինչպիսիք են ուրանը, ռադիումը, ռադոնը, կարող են ընդունել տանձաձև տեսք, սակայն դա չի հաստատվել փորձերի արդյունքում այն բանի պատճառով, որ նման ատոմների մեծամասնությունն ունի չափազանց կարճ կիսաքայքայման շրջան:
Գամմա-տիրույթում իոնների տատանումը թույլ է տվել գիտնականներին որոշել, որ ռադիում-224-ի միջուկն իսկապես նման է տանձի՝ այն դեպքում, երբ այլ իզոտոպներ, ինչպիսին է ռադոն-220-ը, ունեն էլիպսաձև տեսք:










































