Նորվեգիայի Սրտի և թոքերի ասոցիացիան մշակել է սոցիալական գովազդ՝ ուղղված մանկական սենյակների փոշոտվելու դեմ: Գովազդի հերոսներն են՝ Ադոլֆ Հիտլերը, Կիմ Չեն Իրը և Մուամմար Քադաֆին՝ փափուկ արջուկների տեսքով: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Արշավն ուղղված է ասթմայի և ալերգիայի կանխարգելմանը: Ըստ հեղինակների՝ փափուկ խաղալիքները կարող են երեխաների համար նույնքան վտանգավոր լինել, որքան կոշտ դիկտատորները:
Գովազդը վիճելի արձագանքներ է գտել հասարակության մեջ: Այսպես, Նորվեգիայի Det Mosaiske Trossamfund հրեական համայնքի ղեկավար Էրվին Քոնն իրավիճակն այսպես է մեկնաբանել. «Հիտլերը զանգվածային մադասպան է եղել և արժանի չէ այսպիսի ուշադրության»:












































