Եգիպտոսի իրավապահ մարմինների աշխատակիցներն ու ռուսական հատուկծառայությունները պարզել են մի քանի ահաբեկիչների ինքնությունը, ովքեր մասնակցել են Սինայում կործանված А321 ռուսական օդանավում ահաբեկչության նախապատրաստմանը։ Այս մասին հայտնում է LifeNews-ը։
Հաղորդվում է, որ հատուկծառայությունների աշխատակիցները պարզել են, որ պայթուցիկ սարքը օդանավ է մտցրել Շարմ Էլ-Շեյխի օդանավակայանի աշխատակիցը, որը դեպքից կարճ ժամանակ առաջ էր աշխատանքի անցել այնտեղ։
Հստակեցվում է, որ ռումբը գտնվել է բեռնամասում։ Այն տեղադրված չի եղել պայուսակում, այլ իրենից ներկայացրել է ոչ մեծ փաթեթ։
Պարբերականը հայտնում է, որ ահաբեկիչը ռումբն օդանավի սրահ բարձրացնելուց հետո թաքնվել է։ Վերջին անգամ նրա գտնվելու վայրը ֆիքսվել է Թուրքիայում։ Հատուկծառայությունները փնտրում են նաև նրա 5 հանցակիցներին։
Ավիաաղետը տեղի էր ունեցել հոկտեմբերի 31-ին՝ խլելով 217 ուղևորի և անձնակազմի 7 անդամների կյանքը։









































