«Կռվողներին ոչ մեկն էլ բանի տեղ չի դնում, սաղ ընկել են իրենց «ալաֆի» հետևից: Առաջին հերթին թող զոհվածների ընտանիքներին տիրություն անեն, կռվող ազատամարտիկներին հարգեն, հարգանք չունեն»,- դժգոհեց Եռաբլուր պանթեոն այցելած հատուկ գնդի ազատամարտիկ Հարություն Ավդալյանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ազատամարտիկների ձերբակալությանը, նա նշեց, որ դա շինծու էր, սադրանք էր: «Իրանք էլ գիտեն, որ դա աբսուրդ է: Ազատամարտիկներին կալանավորեցին, որ ցույցերին չմասնակցեն, ազատամարտիկներին ոտքի չհանեն»:
Հ. Ավդալյանի խոսքով՝ ազատամարտիկները պետք է պայքարեն, որ արդարությունը վերականգնեն և ձերբակալված ընկերներին ազատեն:
Մանրամասները՝ տեսանյութում:







































