Այսօր Լոնդոնում՝ Բուկինհեմյան պալատում, կբացվի ցուցադրություն, որը կներկայացնի, թե ինչպես է նորաձևությունն արտացոլվել բրիտանական Տյուդորների ու Ստյուարտների թագավորական դինաստիաների դարաշրջանների դիմանկարներում՝ հայտնում է RIA Novosti-ն:
«Փարթամ ոճ. Տյուդորների ու Ստյուարտների նորաձևության արվեստը» (The Fine Style: The Art of Tudor and Stuart Fashion) ցուցադրության ժամանակ կներկայացվեն ավելի քան 60 դիմանկար, այդ թվում՝ Հանս Հոլբեյն-կրտսերի ու Անտոնիս վան Դեյկի վրձնած կտավները:
Բացի դիմանկարներից՝ ցուցադրությանը կներկայացվեն 16-17-րդ դարերի կանանց ու տղամարդկանց զգեստների տասնյակ աքսեսուարներ:
Ցուցադրությանը նաև Օրանի արքայազնի՝ ապագա Վիլհեմ 3-րդի դիմանկարի կողքին հնարավոր է տեսնել վզի ժանեկազարդ թաշկինակը, որը ճիշտ այնպիսին է, որը արքայազնը կրում է դիմանկարում: Թաշկինակը այն ժամանակ արժեր 194 ֆունտ-սթեռլինգ, որը ներկայիս դրամական համարժեքով հավասար է 16 հազար ֆունտ-սթեռլինգի:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2013թ. հոկտեմբերի 6-ը:










































