«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը և նրա հայրը պետք է 100 հազար եվրո վճարեն 2007 և 2008 թվականներին չկատարված հարկային պարտավորությունների պարտքը մարելու համար: Այդպիսին է բրազիլական Սան Պաուլուի դատարանի դատավճիռը:
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը և նրա հայրը արդեն փորձել են բողոքարկել վճիռը, սակայն այն մերժվել է դատավորի կողմից: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Ավագ և կրտսեր Նեյմարները պնդում են, որ գումարը, որի մասին խոսք է գնում, չի կարող լինել իրենց եկամուտի մի մասը, քանի որ այն վճարվել է NR Deportes ընկերությանը, ոչ թե անմիջապես ֆուտբոլիստին:








































