Ավստրալացին պատրաստվում էր կենգուրուի պարկում պայթուցիկ տեղադրել, կենդանու որովայնի վրա նկարել ԴԱԻՇ-ի խորհրդանշանը և ուղարկել այն ոստիկանություն։ Այս մասին Մելբուռնի դատարանում լսումների ժամանակ հայտարարել է մեղադրող կողմը՝ փոխանցում է BBC-ն։
Հարձակումը պետք է տեղի ունենար ապրիլի 25-ին, երբ Ավստրալիան և Նոր Զելանդիան կհարգեն ճակատում ընկած իրենց զինվորների հիշատակը։
19-ամյա Սևդետ Ռամդան Բեսիմի դեմ դատը սկսվել է հինգշաբթի։ Նա մեղադրվում է նաև մեքենայով ոստիկանին վրաերթի ենթարկելու, այնուհետև նրան գլխատելու մտադրության մեջ։ Իշխանությունները նշում են, որ երիտասարդը համացանցում այցելել է ահաբեկչական կայքեր, ինչպես նաև քննարկել ահաբեկչության ծրագրերը։












































