Մոսկվան համաձայնել է երկարաձգել Կիպրոսին տված 2.5 միլիարդ եվրո վարկի մարման ժամկետը՝ այդպիսով մասնակցելով Կիպրոսի տնտեսական խնդրի լուծմանը, ինչի մասին խնդրել է Բեռլինը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Կիպրոսի արտգործնախարար Իոանիս Կասուլիդիսին:
Այդ վարկը 4.5 տարով Կիպրոսին է տրվել 2011 թվականին՝ 4.5 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Պարտքի մարման ժամկետը երկարաձգվել է երկու տարով, իսկ վարկային տոկոսադրույքը նվազեցվել է:
Չի հաղորդվում, թե որքան է իջեցվել տոկոսադրույքը, սակայն հայտնի է, որ ավելի վաղ Կիպրոսի ֆինանսների նախարարությունը խնդրել էր տոկոսադրույքը հասցնել 2.5 տոկոսի: