Sunday, 05 07 2026
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում

1810թ. այս օրը ծնվեց Մխիթարյան միաբանության անդամ, եկեղեցական և հասարակական գործիչ Գաբրիել Այվազովսկին. (պատմություն)

1810թ. այս օրը Թեոդոսիայում (Ղրիմ) ծնվեց եկեղեցական և հասարակական գործիչ, բանասեր-պատմաբան, մանկավարժ, թարգմանիչ, Մխիթարյան միաբանության անդամ (1830), վարդապետ (1834), եպիսկոպոս (1867), արքեպիսկոպոս (1871), ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը՝ Գաբրիել Այվազովսկին:

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի գավառական դպրոցում: 1826-ին ուղարկվել է Սուրբ Ղազար (Վենետիկ), որտեղ ավարտելով ուսումը, դարձել է Մխիթարյան միաբանության անդամ (1830), ձեռնադրվել վարդապետ (1834):

1842-1848թթ. դասավանդել է Վենետիկի Ռաֆայելյան վարժարանում, 1843-ին հիմնադրել և խմբագրել է (մինչև 1848թ.) «Բազմավեպ»-ը: 1848-1856թթ. եղել է Փարիզի Մուրադյան վարժարանի տնօրենը և հայոց պատմության ու լեզվի ուսուցիչ: Գժտվելով Մխիթարյանների հետ՝ 1856-ին վերադարձ է կատարել Հայ առաքելական եկեղեցուն և մնացել Փարիզում, ուր Ս. Թեոդորյանի և Ա. Գալֆայանի հետ հիմնադրել ու ղեկավարել է Հայկազյան վարժարանը:

1855-1858թթ. խմբագրել և հրատարակել է «Մասյաց աղավնի» ամսագիրը: 1858-ին վերադարձել է Ռուսաստան ու նշանակվել Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմակալ: Թեոդոսիայում հիմնել է Խալիբյան վարժարանը: Գևորգ Գ կաթողիկոսի հրավերով կարգվել է Գևորգյան ճեմարանի տեսուչ (1875-1876) և Թիֆլիսի թեմական առաջնորդ:

Գրել է մի շարք կրոնա-աստվածաբանական աշխատություններ: Տիրապետելով եվրոպական ու արևելյան 12 լեզուների՝ թարգմանական նշանակալի ժառանգություն է թողել: Հայերենից իտալերենի է թարգմանել Մովսես խորենացու և Ագաթանգեղոսի պատմությունները:

Արտահայտել է կրոնավորների ունևոր խավերի շահերը՝անվերապահորեն պաշտպանելով տիրող հասարակական ու քաղաքական կարգերը: Այս հողի վրա գաղափարական սուր հակամարտության մեջ էր հայ հեղափոխական դեմոկրատ Մ. Նալբանդյանի, Ս. Ոսկանի և ուրիշների հետ:
Մահացել է 1880թ. Թիֆլիսում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում