Լոնդոնի «Արսենալ»-ը մտադիր է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը, հաղորդում է Sky Sports-ը:
Ըստ աղբյուրի` «զինագործներ»-ը պատրաստվում են իսպանացու տրանսֆերի դիմաց «ծեր սենյորա»-ին առաջարկել 61 մլն ֆունտ ստերլինգ:
Հաղորդվում է, որ այսպիսի առաջարկով «Արսենալ»-ը ցանկանում է մրցակցել «Լիվերպուլ»-ի հետ: «Կարմիրներ»-ն իրենց հերթին Մորատայի տրանսֆերի դիմաց թուրինյան ակումբին առաջարկել էին 45 մլն ֆունտ:








































