Ֆերմեր Ջեյսոն Բարբերը՝ Հարավարևմտյան Անգլիայից, ստեղծել է աշխարհում առաջին օղին, որը պատրաստված է բացառապես կովի կաթից: 250 կով ունեցող ֆերմերը խմիչքի ստեղծման տեխնոլոգիայի վրա աշխատել է մոտ 3 տարի, արդյունքում ստացվել է Black Cow («Սև կով») օղին: kedem.ru-ի հաղորդմամբ՝ այն ունի թեթև սերուցքային համ, ուստի զարմանալի չէ, որ հրաշալիորեն համադրվում է Չեդդեր պանրի հետ:
Խմիչքի ստեղծման համար ֆերմերը հատուկ խմորիչների միջոցով կաթի շիճուկը խմորում է գարեջրի մեջ՝ կաթնային շաքարը վերածելով ալկոհոլի: Նշվում է, որ նոր արտադրանքն արդեն հասցրել է անասելի տարածում գտնել հայտնիների և շեֆ-խոհարարների շրջանում: Black Cow օղու կես լիտրն արժե 35 դոլար:





































