Բուդդիստական Larung Gar ինստիտուտը, որը հայտնի է նաև Serthar անունով, տեղակայված է Garze պրեֆեկտուրայում` տիբեթյան լեռներում 4000 մ բարձրության վրա: Այն հիմնվել է 1980 թ.՝ անմարդաբնակ հովտում: Այժմ այն բուդդիզմի ուսումնասիրության աշխարհի խոշորագույն կենտրոնն է, որտեղ բնակվում են 40 հազար կուսակրոններ, միանձնուհիներ և ուսանողներ:
Larung Gar-ը զարմացնում է փայտե տների ահռելի քանակությամբ: Բնակավայրի կենտրոնում գտնվում է մեծ պատ, որը կուսակրոնների տներն առանձնացնում է միանձնուհիների տներից, քանի որ տղամարդիկ և կանայք առանձին են ապրում:
Հատկանշական է, որ Larung Gar-ում սովորող ուսանողների կեսից ավելին կանայք են: Այստեղ դասախոսությունների մեծ մասն անցկացվում է տիբեթերենով, կան առանձին դասընթացներ չինարենով՝ Թայվանից, Հոնգկոնգից, Սինգապուրից և Մալայզիայից եկածների համար:









































