Պարզվում է՝ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հարաբերությունները սկսվել են դեռևս 2004 թ.: Ռեփերը երկար ժամանակ սիրահարված է եղել ռեալիթի-շոուի աստղին և սպասել է, որ այդ զգացմունքը դառնա փոխադարձ: Սակայն Քիմը նրան լուրջ չի ընդունել, հաղորդում է wday-ը:
Քարդաշյանի քույրը պատմել է Քիմի և ռեփերի հարաբերությունների մասին: Քանյեին սիրահարվելու համար Քիմից երկար ժամանակ է պահանջվել:
«Ինձ դուր է գալիս Քանյե Ուեսթը: Մենք ծանոթ ենք 2004 թվականից, բայց այդ ժամանակ նրա և իմ քրոջ միջև ոչինչ չկար»,- ասել է Քլոյե Քարդաշյանը:
Հիշեցնենք, որ 2013 թ. հուլիսին լույս աշխարհ կգա նրանց առաջնեկը: