«Էվերթոն»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը, ով հուլիսի 1-ից կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, իր ուրախությունն է հայտնել այն կապակցությամբ, որ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն առաջարկել է նրա թեկնածությունը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:
Այսօր «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնապես հայտարարել է Մոյեսի հետ 6-ամյա պայմանագիր ստորագրելու մասին:
«Ես շատ ուրախ եմ, որ Ալեքս Ֆերգյուսոնը հարկ է համարել առաջարկել իմ թեկնածությունը ` իրեն փոխարինելու համար: Գիտեմ, թե որքան բարդ է լինելու աշխատել աշխարհի լավագույն մարզչից հետո»,- ասել է Մոյեսը:








































