«Բորուսիա»-ի կենտրոնական պաշտպան Նևեն Սուբոտիչն իր բացատրությունն ունի դորտունդցիների` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում ցուցադրած գերազանց խաղի համար:
«Յուրգեն Կլոպը լավագույն մարզիչն է Եվրոպայում: Նրա թիմը լուրջ մրցակից է ցանկացած ակումբի համար: Վստահ եմ, որ Կլոպն արդեն ծրագիր է մշակել: Մենք գիտենք, որ նա հիանալի գաղափարներ ուներ:
Մենք որևէ ճնշում չենք զգում: Հիանալի մրցաշրջան ենք անցկացրել: Սակայն եթե երրորդ անգամ անընդմեջ ցանկանում ենք լավագույն գերմանական թիմը լինել, ապա պետք է նվաճենք տիտղոսը»,- նշել է սերբը Sport-Bild-ին տված հարցազրույցի ընթացքում:








































