Ինդոնեզիայում ոստիկանները հայտարարել են, որ իրենց հաջողվել է սպանել 7 ու կալանավորել 13 մարդու վերջին ամիսներին իրականացված խոշորագույն հակաահաբեկչական գործողությունների շրջանակում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանության ներկայացուցիչը պատմել է, որ ստուգումները տեղի են ունեցել Ճավա կղզում: Հայտնաբերվել են ինքնաշեն ռումբեր ու նռնակներ:
Ոստիկանությունը հայտնում է, որ ձերբակալվածները կասկածվում են բանկերի ու ոսկերչական խանութների թալանի մեջ:










































