Համաձայն Reader’s Digest ամսագրի անցկացրած հարցման արդյունքների՝ ամերիկացիներն ավելի շատ վստահում են դերասաններին, քան քաղաքական գործիչներին: Այս մասին գրում է Պաոլո Մաստրոլիլին La Stampa-ում:
«Դուք ո՞ւմ կվստահեիք երկրի ղեկավարումը»: Ամերիկացիները չեն կասկածում՝ Թոմ Հենքսին: Նրան հաջորդում են Սանդրա Բալոկը, Դենզել Վաշինգտոնն ու Մերիլ Սթրիփը:
Ըստ հարցման արդյունքների՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման միայն 65-րդ տեղում է:
«Քաղաքական գործիչներից առաջինը դարձել է լեդի Միշելը»,- գրում է պարբերականը:
Reader’s Digest-ի հարցումն անցկացվել է այս տարվա հունիսին: Հարցմանը մասնակցել է 1009 մարդ: Հարցման մասնակիցները պետք է տային ամենահուսալի մարդու անունը՝ հենվելով նրա բնավորության, տաղանդի, բարոյական ու ղեկավարման հատկությունների վրա
Ինչպես նկատում է հոդվածագիրը, ամերիկացիները ավելի շատ վստահում են նրանց, որոնք առօրյա կյանքում իրենց մոտ են՝ բժիշկները, երեխաների ուսուցիչները:









































