Daily Mail-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Գիլը ժամանել է Մադրիդ և պաշտոնապես բանակցում է «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի հետ:
Դեյվիդ Մոյեսը ևս ցանկանում է Ռոնալդուին տեսնել իր թիմում: Marca-ի փոխանցմամբ՝ պորտուգալացի ֆուտբոլիստը լրջորեն մտածում է ակումբային գրանցումը փոխելու և «Յունայթեդ» վերադառնալու մասին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ուեյն Ռունին ցանկանում է հեռանալ «Յունայթեդ»-ից և ակումբի ղեկավարներին խնդրել է այլ թիմ տեղափոխվելու հնարավորություն տալ իրեն:









































